
Երեկ հայ-ադրբեջանական սահմանին` Տավուշի մարզի Բաղանիս գյուղի հատվածում, ադրբեջանցիների իրականացրած հերթական սադրիչ գործողությունները կանխելու նպատակով բացված կրակի հետեւանքով հակառակորդը զոհեր է տվել:
voskanapat.info-ն տեղեկացնում է, որ սահմանի ուղեկալին մոտենալ փորձել է 7-8 ադրբեջանցի զինծառայող` ալկոհոլի կամ թմրանյութերի ազդեցության տակ: Մեր զինվորները բարձրախոսի օգնությամբ հակառակորդից պահանջել են հետ դառնալ, սակայն ադրբեջանցիները գոռգոռոցներով շարունակել են մոտենալ:
Հայկական կողմից բացված կրակի արդյունքում սպանվել է 2 ադրբեջանցի զինվոր, ևս մեկը ծանր վիրավորվել է: hraparak.am կայքը, հղում տալով նույն աղբյուրին, գրում է, որ ադրբեջանցիներն այդ օրը նշել են զինվորներից մեկի ծննդյան օրը: Երբ խմիչքը վերջացել է, նրանք գրազ են եկել, որ կգնան ու հայերի մոտից ևս մի շիշ կբերեն: Սակայն առաջին իսկ կրակոցներից առյուծ կտրածներն անմիջապես սթափվել են ու փախել իրենց դիրքերը:
Նյութի աղբյուր՝ http://lragrox.blogspot.com/2013/04/blog-post_11.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



