168.am-ը գրում է.

Վիկտորյա Բեքհեմը հագուստի նոր հավաքածու է ցուցադրել Նյու Յորքում կազմակերպված նորաձեւության շաբաթվա ընթացքում: Մոդելների դիմահարդարումն արվել է Victoria Beckham&Estռe Lauder-ի նոր հավաքածուից միջոցների օգտագործմամբ: Այդ մասին ասված է Estee Lauder-ի հաղորդագրության մեջ:

«Մաշկը շողում է, կոպերը փայլող տեսք ունեն, իսկ շուրթերը բնական երանգ են ստանում: Ինչպես եւ հագուստը, նոր կոսմետիկան ընդգծում է կանացիությունը»,- Victoria Beckham&Estռe Lauder կոսմետիկայի նոր շարքերը նկարագրել է Բեքհեմը: Estռe Lauder պարֆյումերա-կոսմետիկական ընկերության եւ դիզայներ Վիկտորյա Բեքհեմի համագործակցության մասին հայտնի է դարձել հուլիսի 28-ին:

Estռe Lauder ընկերությունը 1946 թվականին ստեղծվել է ԱՄՆ-ում Էսթե Լաուդերի եւ նրա ամուսնու՝ Ջոզեֆ Լաուդերի կողմից: Այն մասնագիտանում է կանանց ու տղամարդկանց համար պարֆյումերայի եւ կոսմետիկայի արտադրության բնագավառում: 1968 թվականին ընկերությունը գործարկել է Clinique բրենդը, որը մասնագիտանում է հիպոալերգեն միջոցների արտադրության բնագավառում: Ներկայում Estռe Lauder ընկերությանն են պատկանում M.A.C, Aveda, Darphin եւ այլ բրենդներ: Էսթե Լաուդերը գործերից հեռացել է 1995 թվականին, բայց նրա ժառանգները մասնակցում են ընկերության կառավարմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել