Aysor.am-ը գրում է.
Մոլորակի՝ թերասնումից տառապող բնակիչների թիվն ավելացել է մինչև 815 միլիոն և կազմել 11 տոկոս, ասվում է ՄԱԿ-ի հինգ հումանիտար կազմակերպությունների «Պարենային անվտանգության և սնվելու հետ կապված իրավիճակն աշխարհում» զեկույցում, որն այսօր ներկայացվել է Հռոմում:
 
Սովի մասշտաբները կրճատվում Էին տասը տարվա ընթացքում, բայց այսօր դրա աճը պայմանավորված է զինված հակամարտությունների թվի ավելացմամբ և կլիմայի փոփոխությունների հետևանքներով, նշվում է ընդգրկուն զեկույցում, որը կազմել են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՖԱՕ), Համաշխարհային պարենային ծրագիրը, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ): 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել