Ներկայումս մոլորակի վրա շատ քիչ վայրերում են պահպանված անկյուններ, որտեղ մարդիկ նախկինի պես ապրում են կարծես հեռավոր անցյալում:

Այդ անկյուններից մեկը յանոմամո ժողովրդի հողն է՝ Բրազիլիայի և Վենեսուելայի միջև ջունգլիներում ապրող հնդկացիների:

Գիտնականների խոսքով՝ յանոմամոն բաղկացած է շատ առանձին ցեղերից: Նրանց մեծ մասը հրաշալիորեն տեղյակ է մեծ աշխարհի գոյության մասին և կապ է պահպանում քաղաքակրթության հետ: Բայց յանոմամոյի շարքերում կան նաև ցեղեր, որոնք ապրում են ջունգլիների կանոններով՝ առանց ուրիշ մարդկանց հետ որևէ կապի:

Ներկայացնում ենք մոհիհաթեթեմ ցեղի գյուղը: Նախկինում գիտնականները նրանց բնակատեղիի օդային լուսանկարչություն էին անում, բայց մոտ մեկ տարի առաջ հետազոտողները հնդկացիներին կորցրին տեսադաշտից: Լուսանկարիչների խոսքով՝ բնակավայրն ավելացել էր: Ըստ ամենայնի՝ ցեղում առնվազն երկու նոր ընտանիք էր ավելացել:

guilherme-gnipper-1340-original-original original

Ցեղն ակտիվորեն խուսափում է շրջակա միջավայրի հետ շփումներից, այդ մարդիկ չեն շփվում նույնիսկ յանոմամո ժողովրդի այլ ցեղերի ներկայացուցիչների հետ: Իրենց տների վերևում օդային տրանսպորտի հայտնվելուն մոհիհաթեթեմը բավական ագրեսիվ կերպով էր արձագանքում: Մինչ ցեղի անդամների մեծ մասը զարմանքով նայում էր թռչող մեքենային, որոշ ռազմիկներ սպառնալից զենք էին ցուցադրում:

guilherme-gnipper-1340-2-original-original original

Տղամարդկանցից մեկը նույնիսկ փորձել էր նիզակ նետել հետազոտողների վրա: Պետք է նշել, որ մոհիհաթեթեմն այդպիսի արձագանք անտեղի չի դրսևորում: Օտարները հնդկացիների համար շատ խնդիրներ են ստեղծում: Բանն այն է, որ յանոմամոյի տիրույթ ամեն տարի ավելի և ավելի շատ անօրինական ոսկի որոնողներ են ներխուժում, որոնց այստեղ գարիմպեյրոս են անվանում:

guilherme-gnipper-1334-2-original-original original

Կառավարության վրա հույս դնել չի կարելի: Մոտ 40 տարի առաջ իշխաննությունները գարիմպեյրոսներին անվանում էին տնտեսության սյուներից մեկը, ուստի իրավապահները նրանց չեն խանգարի: Իսկ ոսկի որոնողները ոչ միայն ծառեր են այրում և հնդկացիներին սպանում, այլև տեղի բնակիչներին «ծանոթացնում են» նրանց նախկինում անհայտ շատ հիվանդությունների: Գրիպը, կարմրուկը, տուբերկուլյոզը մահացու վտանգավոր են յանոմամոյի համար:

guilherme-gnipper-1302-original-original original

Արագ շահի սիրահարների հետ հանդիպումները վայրի ցեղերին զզվեցնում են քաղաքակրթության հետ ցանկացած շփումից: Հիմա իրավիճակը մոհիհաթեթեմ ցեղի շուրջ վերահսկողության տակ է: Հետազոտողները չեն փորձում կապ հաստատել ինքնակա ժողովրդի հետ, իսկ օդից հետազոտողները մեծամասամբ զբաղված են ներխուժած ոսկի որոնողներին հետևելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել