Ավագ չորեքշաբթի
հիշատակվում է Բեթանիայում կնոջ կողմից Հիսուս Քրիստոսի օծումը եւ Տիրոջ մատնությունը: Կինը նարդոսի ազնիվ ու թանկարժեք յուղով օծում է Հիսուսին: Այս մասին ավետարանիչները միմյանց լրացնող տեղեկություններ են հաղորդում: Աշակերտները բարկանում են, քանի որ այդ յուղը վաճառելով կարելի էր շատ աղքատների ողորմություն տալ: Աշակերտների այս տրտունջին Հիսուս պատասխանում է. ՙԱղքատներին ամեն ժամ ձեզ հետ ունեք, բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա: Ճշմարիտ եմ ասում ձեզ, ուր էլ քարոզվի այս Ավետարանը ամբողջ աշխարհում, ինչ որ նա արեց, այդ եւս պիտի պատմվի նրա հիշատակի համար՚: Կնոջ կողմից Հիսուսի օծումը կանխանշում էր Նրա թաղվելը: ՙԻմ մարմնի վրա այդ յուղը թափելով` նա իմ թաղվելը կանխանշեց՚,- ասում է Քրիստոս: Ավագ չորեքշաբթի օրվա ավետարանական ընթերցումը հորդորում է ՉՉԱՐԱՇԱՀԵԼ ԱՍՏԾՈՒ ունեցած ՍԵՐՆ ու ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ եւ հիշելով մարդկության համար Նրա կրած չարչարանքներն ու մահը` ՉՇԵՂՎԵԼ ճշմարիտ ճանապարհից, երկրպագել ու փառավորել Աստծուն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: