Aysor.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը 2017 թվականին ռեկորդային թվով՝ 379 մարդ է ձերբակալել, որոնք կասկածվում են ահաբեկչական գործողություն կատարելու մտադրության մեջ, ասված է երկրի ՆԳՆ-ի զեկույցում, որն ստացել է РИА Новости գործակալությունը:
Տվյալները ներկայացված են հունիսի վերջի դրությամբ, «68 տոկոս աճ է նշվում այն ձերբակալությունների համեմատությամբ, որոնք կատարվել են անցյալ տարի (226 մարդ)», ասված է փաստաթղթում: Այդ թվում՝ 12 ձերբակալությունները կատարվել են մարտի 22-ին Վեսթմինստերյան կամրջի վրա իրականացված գրոհի կապակցությամբ, 23 ձերբակալություն՝ մայիսի 22-ին Մանչեսթրի մարզադաշտում կատարված ահաբեկչության, 21 ձերբակալություն՝ հունիսի 3-ին Լոնդոնի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։