Վերջերս մի քանի կրակոցների դեպքեր եղան ինքնաձիգներից: Էդ ինքնաձիգները որտեղի՞ց: Մարդ օրենքով կարա ատրճանակ ու որսորդական հրացան ունենա, բայց ինքնաձիգ ու Իգլա չի կարա ունենա:
Արցախյան ազատամարտից հետո ռազմավար դարձած կովերի, մետաղյա դարպասների, կահ-կարասիի հետ Երևան եկավ լիքը զենք-զինամթերք: Մի մասը մարդիկ ինքնակամ հանձնեցին: Բայց ոնց նայում եմ վերջին դեպքերին, դեռ ահագին օրենքից թաքնված կա:
Դրա դեմ պայքարը, չգիտեմ, հեշտերից ա, թե չէ, բայց ինչ-որ վերջերս չեմ հիշում, որ ուղղակի, նախքան ողբերգությունը որևէ մեկից զենք առգրավվեն. թերևս միայն Նորքի դեպքը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aghasi.mikaelian/posts/10213257085168905?notif_t=close_friend_activity¬if_id=1505391005895982
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել