Մարդ օրենքով կարա ատրճանակ ու որսորդական հրացան ունենա, բայց ինքնաձիգ ու Իգլա չի կարա ունենա


16:26 , 14 սեպտեմբեր, 2017
Երևանը համարվում ա ապահով քաղաք: Ու հա, կարաս գիշերով հանգիստ զբոսնես դատարկ փողոցներում, մաքսիմում պարեկապահակային ծառայությունը կանգնացնի, պատվի առնի ու հարցնի․ «Հո բան չի՞ եղել»: 
Վերջերս մի քանի կրակոցների դեպքեր եղան ինքնաձիգներից: Էդ ինքնաձիգները որտեղի՞ց: Մարդ օրենքով կարա ատրճանակ ու որսորդական հրացան ունենա, բայց ինքնաձիգ ու Իգլա չի կարա ունենա:
Արցախյան ազատամարտից հետո ռազմավար դարձած կովերի, մետաղյա դարպասների, կահ-կարասիի հետ Երևան եկավ լիքը զենք-զինամթերք: Մի մասը մարդիկ ինքնակամ հանձնեցին: Բայց ոնց նայում եմ վերջին դեպքերին, դեռ ահագին օրենքից թաքնված կա: 
Դրա դեմ պայքարը, չգիտեմ, հեշտերից ա, թե չէ, բայց ինչ-որ վերջերս չեմ հիշում, որ ուղղակի, նախքան ողբերգությունը որևէ մեկից զենք առգրավվեն. թերևս միայն Նորքի դեպքը: