Armsport.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է եկել «Գրեմիո Նովորիզոնտինո» ակումբի հետ 17-ամյա կիսապաշտպան Ռոդրիգո Անտոնիո Ռոդրիգեսի տրանսերի վերաբերյալ,- հաղորդում է «Marca»-ն:

Ռոդրիգոն համարվում է բրազիլական ֆուտբոլի ծագող աստղերից: Ֆուտբոլիստն առաջիկա օրերին կմիանա «արքայական ակումբին»: Չի բացառվում, որ Ռոդրիգոն սկզբից հանդես կգա «Կաստիլիայում»:

Բրազիլացին «Գրեմիո Նովորիզոնտինոյի» առաջին թիմում է հանդես գալիս հունվարից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել