Քաղաքի հնությունները խորհրդային տարիներից սկսած ավերեցինք, քանդեցինք, վերացրինք, շենքերն այլանդակեցինք կցակառույցներով, շուշաբանդներով, առաջ ու հետ տալով, «մասանդրաներով» ու այլ այլանդակություններով և նույնիսկ հիմա էլ հետևություն չենք անում… Ժողովուրդը կբողոքի՞, կընդվզի՞… Թքած… Շունը հաչի, քարավանը գնա…
Իսկ շունը, փաստորեն, նամուսը, պատիվը հասկացավ՝ ինչ է, ու չկերավ…
Հա՛, ասում են, երբ կկտրվի վերջին ծառը, կթունավորվի վերջին գետը, կսպանվի վերջին թռչունը, այդժամ դուք կհասկանաք, որ փողը հնարավոր չէ ուտել…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/robert.melkonyan.9/posts/1109169015880415?notif_t=close_friend_activity¬if_id=1505369640253942
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել