Մոնոպոլիան վատ բան ա, քանի որ բացառում ա մրցակցությունը, իսկ մրցակցության բացակայությունը բերում ա լճացման, դա էլ իր հերթին՝ ճահճացման, նեխման, գարշահոտի:
Սանիթեքը Երևան քաղաքի աղբահանության ոլորտում մոնոպոլիստ ա, ու դրա համար էլ էսօր ունենք էն գարշահոտը, որը տիրում ա Երևանի փողոցներում՝ աղբի արկղերի մոտ, մի 100 մետր շառավղով:
Հասկանալի ա, որ եթե լինեին առնվազն երկու աղբահանող կազմակերպություններ, Սանիթեքն ավելի աչալուրջ կաշխատեր, որպեսզի չզրկվի քաղաքի աղբահանության իր սեգմենտից՝ հօգուտ մրցակից ընկերության:
Եթե առաջիկա ձմռանը նույն վիճակը լինի նաև ճանապարհների մաքրման առումով, էլի չպետք է զարմանանք, որովհետև դա էլ է անում Սանիթեքը ու էլի որպես մոնոպոլիստ:
Իսկ ձմերուկն ու սեխը թող ներեն, թող ներեն,
Բայց այս ամենի մեջ իրանք կապ չունեն, կապ չունեն...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել