Մոնոպոլիան վատ բան է, քանի որ բացառում է մրցակցությունը


10:51 , 14 սեպտեմբեր, 2017
Երեկ Բաղրամյան փողոցի մի հատվածի ողջ երկայնքով նեխած աղբի սարսափելի գարշահոտություն էր տիրում, այն աստիճան, որ անգամ քայլելն անհնար էր: Պատկերացնում եմ էդ հատվածի բնակիչների վիճակը: 
Մոնոպոլիան վատ բան ա, քանի որ բացառում ա մրցակցությունը, իսկ մրցակցության բացակայությունը բերում ա լճացման, դա էլ իր հերթին՝ ճահճացման, նեխման, գարշահոտի:
Սանիթեքը Երևան քաղաքի աղբահանության ոլորտում մոնոպոլիստ ա, ու դրա համար էլ էսօր ունենք էն գարշահոտը, որը տիրում ա Երևանի փողոցներում՝ աղբի արկղերի մոտ, մի 100 մետր շառավղով:
Հասկանալի ա, որ եթե լինեին առնվազն երկու աղբահանող կազմակերպություններ, Սանիթեքն ավելի աչալուրջ կաշխատեր, որպեսզի չզրկվի քաղաքի աղբահանության իր սեգմենտից՝ հօգուտ մրցակից ընկերության:
Եթե առաջիկա ձմռանը նույն վիճակը լինի նաև ճանապարհների մաքրման առումով, էլի չպետք է զարմանանք, որովհետև դա էլ է անում Սանիթեքը ու էլի որպես մոնոպոլիստ: 
Իսկ ձմերուկն ու սեխը թող ներեն, թող ներեն,
Բայց այս ամենի մեջ իրանք կապ չունեն, կապ չունեն...