ԱՄՆ նախկին պետքարտուղար, նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնն իր «Ինչ է տեղի ունեցել» գրքում համեմատել է իրեն «Գահերի խաղ» սերիալի գլխավոր հերոսուհիներից մեկի՝ թագուհի Սերսեյա Լանիսթերի հետ։

«Թրամփի նախընտրական հանրահավաքների ամբոխները բազմիցս պահանջել են ինձ բանտ նստեցնել։ Նրանք բացականչել են «Մեղավոր է, մեղավոր է», ինչպես «Գահերի խաղի» կրոնական ֆանատիկոսները, ովքեր աղաղակել են «Ամո՛թ, ամո՛թ», երբ Սերսեյա Լանիսթերին տարել են դեպի Կարմիր ամրոց»,-Քլինթոնի գրքից մեջբերում է արել New York Daily News-ը։

«Գահերի խաղի» 5-րդ եթերաշրջանում մերկ Սերսեյային, ում մեղադրում են դավաճանության մեջ, մերկ տանում են փողոցներով՝ բազմության ծաղրական բացականչությունների ներքո։

Սեպտեմբերի 12-ին վաճառքում հայտնված իր հուշագրերում նախկին առաջին տիկինը պատմում է իր նախընտրական արշավի և ընտրություններում պարտության մասին, քննարկում իր կողմից թույլ տրված սխալներն ու կիսվում Թրամփի հետ նախընտրական պայքարի վերաբերյալ իր տպավորություններով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել