Պատերազմում պարտվում են բոլորը: 1945 թվականին Ճապոնիայի վրա նետվեցին երկու ատոմային զենք։ Այն նավը՝ «Ինդիանապոլիս», որով տեղափոխել էին ատոմային զենքերը հարձակման ենթարկվեց Ճապոնական սուզանավի կողմից։
ԱՄՆ-ն, որպեսզի թաքցնի «Ինդիանապոլիսի» հետ կապված իրենց բացթողումը (հարձակումից հետո «Ինդիանապոլիսի» օգնության կանչերն իգնոր էին արվել և ուղեկցող սուզանավ չէին տրամադրել, քանի որ դա գաղտնի հանձնարարություն էր) որպես քավության նոխազ ընտրում է նավի հրամանատարին և դատապարտում։ Չդիմանալով այդ ամենին՝ 1968թ.-ին հրամանատարն ինքնասպան է լինում, և փաստացի, նավի 1189 հոգուց բաղկացած անձնակազմից փրկված 317 նավաստիներից կենդանի են մնում 316-ը։
Մնացած նավաստիները կա՛մ շնաձկների զոհ են դառնում, կա՛մ սովամահ են լինում։
Ճապոնական սուզանավի հրամանատարը՝ Խաշիմոտոն, ով ներկա է գտնվել դատավարությանը, ԱՄՆ կապիտանին՝ Մակվեյին, անմեղ էր համարում, և տարիներ շարունակ երբեմնի թշնամին պայքարել է իր թշնամու անունն ու պատիվը մաքրազերծելու համար ու, ի վերջո, Մակվեյը երկար տարիներ հետո արդարացվում է բոլոր կետերով։