Pastinfo.am-ը գրում է.

Պլեյնո քաղաքի ոստիկանությունը պատմել է սեպտեմբերի 10-ին նախկին կնոջ տանը Սպենսեր Հայթի սարքած սարսափելի ջարդի մանրամասները: 32-ամյա հրաձիգի զոհ է դարձել ութ մարդ, ներառյալ նրա նախկին կին Մերեդիթը: Այս մասին հաղորդում է life.ru-ն:

27-ամյա Մերեդիթ Լեյնը դիմել էր Հայթի հետ ամուսնալուծվելու համար այս տարվա հուլիսին: Ամուսինները համատեղ ապրել են վեց տարի, բայց ամուսնալուծվելուց ոչ շատ առաջ Սպենսերը կորցրել է աշխատանքը, ինչից հետո սաստիկ փչացել էր տղամարդու բնավորությունը:

Ըստ աղջկա մայր Դեբբի Լեյնի, ամուսինը նրա վրա անգամ ձեռք էր բարձրացնում: Մերեդիթի ընկերները պատմել են ոստիկանությանը, որ ամուսնալուծությունից հետո էլ նախկին ամուսինները շարունակում էին վիճել:

«Մերեդիթը միշտ սիրում էր ուտելիք պատրաստել և իր տանը ընկերներին հավաքել: Նա դա արել էր ապահարզանից հետո առաջին անգամ, և Սպենսերին ակնհայտորեն դա դուր չէր եկել»,- ասել է Դեբբի Լեյնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել