Մանե Թանդիլյանը Կառավարության հետ հարց-պատասխանի ժամանակ «Ի՞նչ տնտեսական ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ»-ից դուրս գալը» հարցին պատասխանում է «Իսկ ԵԱՏՄ-ում մնալն ի՞նչ ռիսկեր է պարունակում» հարցով։ Սա էլ հերիք չէ, հավելում է, որ մենք ինչ-որ տնտեսական հնարավորություններ ենք կորցրել։
 
Սա զարմանալի է՝ հաշվի առնելով, որ Թանդիլյանը, եթե չեմ սխալվում, հաշվապահ է, հետևաբար, տնտեսագիտությունից հեռու չէ։ Զարմանալի է, որովհետև բացարձակապես չի կրում իմաստային բովանդակություն։ Եթե Թանդիլյանը գիտի ինչ-որ կորցրած հնարավորություններ, ապա դժվար թե գտներ երաշխավորված որևէ ներդրում/դրամաշնորհ/վարկ․․․ Իրոք գոյություն չունի նման բան։
 
Տարակուսանք է առաջացնում նաև ԵԱՏՄ-ից դուրս գալու ռիսկերի մասին համառորեն չխոսելը։ Խոսե՛ք, տիկի՛ն Թանդիլյան, ի վերջո, բաժակաճառերի ամբիոն չէ, և գոնե դուք ու ԵԼՔ-ը որակ հաղորդեք այդ ամբիոնին, իսկ դեմագոգիայով ու դատարկախոսությամբ զբաղվելը որակ հաղորդելու լավագույն մեխանիզմը չէ։ Ու քանի դեռ նման անբովանդակ ու բաժակաճառային մակարդակով է ընդդիմությունը մոտենում հարցին, այնքան ժամանակ վարչապետն էլ չէ, Շմայսը հա էլ կարողանալու է «չախել» թեկուզ Թանդիլյանի պես խելացի ու կիրթ, բայց դեմագոգիայով զբաղվող քաղաքական թամադաների։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել