Panarmenian.net-ը գրում է.

«Գահերի խաղը» սերիալի գլխավոր հերոսների դերակատարները մի փոքր պարզաբանել են անորոշությունը՝ ներկայացնելով, թե ինչ է սպասում երկրպագուներին եզրափակիչ եթերաշրջանում:

Հարցազրույցներից մեկի ժամանակ Նիկոլայ Կոստեր Վալդաուն, որը սերիալում կատարում է Ջեյմի Լանիսթերի դերը, ասել է, որ, հնարավոր է, որ նոր եթերաշրջանում ինքը ներկայանա սպիտակ քայլորդի ամպլուայով, ինչպես նաև գլխավոր հերոսներից ոմանք, գրում է Viva-ն:

«Վախենում եմ, որ այն մեռելներից մեկը դառնամ: Դա սարսափելի կլիներ: Գիտեք, հիմնական կազմից ինչ-որ մեկը վստահաբար սպիտակ քայլորդ կդառնա: Էկրանին անկասկած նոր կապուտաչյա հերոսներ կհայտնվեն: Եվ, հուսով եմ, դա ես չեմ լինի: Դա կնշանակեր ամեն առավոտ 3 ժամ դիմահարդարման դիմանալ»,-ասել է դերասանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել