Newmag.am-ը գրում է.

Ընդամենը մի քանի տարի առաջ ընդունելի կարծրատիպերն այսօր արդեն հնացած են: 

  • Ուշադրություն դարձրեք աշխատանքային առաջարկի Ձեր հայտարարությանը: Կարևոր է, որ չլինի սխալներով կամ ստանդարտ արտահայտություններով: Խուսափեք նաև աշխատանքային կոլեկտիվը գովելու, ընկերության առաջընթացը մատնանշելու ցանկությունից. դրանց մասին կխոսեն գործերը, կարծիքներն ու ու բամբասանքները: Առաջին իսկ պահից հայտարարությունը պետք է լինի ուշագրավ: Հիշեք, եթե Ձեր աշխատանքային առաջարկն առաջին անգամ չի հետաքրքրել թեկնածուին, ապա դժվար նա վերադառնա նույն կետին:
  • Սխալ է նաև մտածել, որ բավարար ժամանակ ունեք անձնակազմը մանրակրկիտ ընտրելու համար: Եթե այս պահին չզանգեցիք ու չպայմանավորվեցիք հանդիպման համար, դուք ամենայն հավանականությամբ կորցրեցիք այդ աշխատողին: Աշխատանք փնտրող մարդը երկար չի սպասի ձեր արձագանքին, փնտրտուքները նրան կտանեն այլ գործատուի մոտ, ևս մեկ օր և նա արդեն աշխատանքի կընդունվի մեկ այլ հիմնարկում:
  • Գումարի չափը կարևոր է աշխատանքային առաջարկ անելիս, սակայն միայն գումարով գայթակղելը քիչ է, շատ քիչ: Աշխատանք փնտրողը նաև ակնկալում է մասնագիտական առաջընթաց: Եթե այդ առաջընթացը չլինի, նա կհեռանա կամ կձանձրանա Ձեզ հետ աշխատելուց: Ոչ մի լավ կոլեկտիվ, բարձր աշխատավարձ կամ բարի ղեկավար չի կարող տալ այն ավյունը, որը կմղի աշխատողին անել ավելին, քան ակնկալում ու պահանջում են: Յուրաքանչյուր աշխատող իր ղեկավարից սպասում է ադեկվատ քայլեր՝ առաջ գնալու և ոչ թե փակուղում հայտնվելու համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել