Չնայած այն հանգամանքին, որ գնացքը ստեղծվել է 200 տարի առաջ, այն այսօր էլ արդիական փոխադրամիջոցներից մեկն է համարվում: Դրանով հնարավոր է համեմատաբար մատչելի գներով ահռելի տարածություններ անցնել (օրինակ՝ Տրանսսիբիրյան երկաթգիծը, որի երկարությունը 9288 կմ է):



Մարդկությունն ավելի քան 2 հարյուրամյակ է ծախսել այդ տրանսպորտային միջոցի մոդեռնիզացման, արտաքին տեսքի և հզորացման վրա: Արդյունքում՝ 20-35 կմ/ժ գնացող գնացքն այսօր վերածվել է մինչև 300 կմ/ժ գնացող գերարագ էլեկտրագնացքի:


Բայց որքան էլ փոփոխվեն գնացքի տեսքն ու հզորությունը, մի բան մնում է անփոփոխ՝ ռելսերի տակի խճաքարերը: Երևի ձեզնից շատերն են գոնե մեկ անգամ մտածել, թե ինչու հենց խճաքար, այլ ոչ, ասենք, բետոն կամ ասֆալտ: Եվ ինչո՞ւ հենց այդպես՝ անկանոն գետնին լցրած:

Այդ հարցի պատասխանը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել