168.am-ը գրում է.

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կհանդիպեն Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի շրջանակում: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Թոմաս Շէննոﬕ հետ բանակցությունների արդյունքներն ամփոփելիս:

Ռյաբկովի խոսքով, Հելսինկիում կայացած իրենց հանդիպումը ծառայել է որպես Լավրովի և Թիլերսոնի հանդիպման նախապատրաստություն:

«Ուղենիշը վերցված է նրանց հանդիպման ուղղությամբ»,- ասել է ռուս դիվանագետը:

Ռյաբկովը ցանկություն է հայտնել, որ ՌԴ և ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդիպման արդյունքներով երկրներին ու ﬕջազգային հանրությանը հաղորդեն դրական ազդակներ՝ պայմանավորվածությունների տեսքով: «Դրական ազդակները շատ են անհրաժեշտ և պահանջված ﬕջազգային օրակարգի հարցերի համար, լինի Սիրիան, Կորեական թերակղզում իրավիճակը, թե Ուկրաինան»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել