ԿՈՒՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ (ես էլ գրեմ մի անգամ)
Իրականում առաջին համբույրն արդեն, կուսության դասական հղացքի տեսանկյունից, կուսության կորուստ է նշանակում, քանզի դրանով կինը զգում է տղամարդու շունչը և ճանաչում է այր մարդու:
Ի՜նչ խոսք, որ ժամանակի ընթացքում կուսությունը «զիջել է իր դիրքերը» ու հիմա շուրթերից նույնիսկ անկողին ու կուսաթաղանթ է հասել:
Փոխվել են բարքերն ու կարգերը, իսկ Առնոլդ Թոյնբին ասում էր, որ քաղաքակրթությունները ուժեղ են, եթե կարողանում են դիմագրավել ժամանակի մարտահրավերներին: Ու իմաստուն հայ ազգը պետք է այսօր նաև ա՛յս խնդրականի լուծումը գտնի, այն է՝ այս հարցում ամեն մեկն առաջնորդվի իր հոգու ու խղճի մտոք. բայց եթե ընտանիքը ստեղծվել է արդեն, անկախ նրանից՝ ամուսնության պահին կինը կույս է եղել, թե ոչ, ապա դրա կայունությունը ԱՌԱՋՆԱՅԻՆ Է, մանկածնությունը՝ ՆՈՒՅՆՊԵՍ, որովհետև մենք վաղո՜ւց արդեն պետություն ենք, ոչ թե էթնիկ-ցեղային հանրույթ: 

Հ.Գ. Ի դեպ, եթե քրիստոնեական վարդապետության դիրքերից նայենք հարցին, ապա պետք է նաև մեր՝ այրերիս, կուսության հարցը հարուցենք:

Էդգար Էլբակյան (Աղդամ) - Երևան, 10.04.2013թ.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել