Newmag.am-ը գրում է.
Բարությունը թուլություն չէ, և մեկը մյուսի հետ շթոփել պետք չէ: Ընդհակառակը, անշահախնդրորեն բարի գործ կարող են անել միայն ուժեղ մարդիկ: Մի կասկածեք, այսօրվա լավությունը անսպասելի, բումերանգի նման մի օր կվերադառնա:
- Մի չարախոսեք և մի բողոքեք
Դուք բացասական էներգիա եք փոխանցում շրջապատին և առաջին հերթին ինքներդ ձեզ: Մարդկանց մասին մտածեք ևասեք միայն լավը:
- Կատարեք փոքրիկ բարեգործություն
Դասավորեք պահարանը, հրաժարվեք հին և փոքր հագուստներից, կոշիկներից, որոնք այլևս երբեք չեք կրելու: Նվիրեք դրանք մանկատներին կամ նրանց, ովքեր կարիքը ունեն: Ձեզ համար անպետք այդ իրերը կարող են երջանկացնել մեկ ուրիշին:
- Սուպերմարկետում զիջեք հերթը
Մեծ զամբյուղով եք, իսկ հետևում կանգնած է մեկը՝ ընդամենը մեկ շիշ ջրով, ինչո՞ւ չզիջել: Նա ոչ միայն կզարմանա, նաև շատ շնորհակալ կլինի:
- Դուրս գալուց պահեք դուռը
Թվում է՝ պարզապես քաղաքավարություն է, բայց շատերը մոռանում են այդ փոքրիկ մանրուքի մասին: Ձեր հետևից եկողը կգնահատի, որ չնայած շտապում էիք, բայց մի պահ կանգնեցիք և նրա համար պահեցիք դուռը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ