Boomnews.am-ը գրում է.

Էթիկայի կանոններին տիրապետելը ձեզ հնարավորություն կընձեռի հրաշալի տպավորություն ստեղծել: Երբ դուք միայնակ եք կամ մոտ ընկերոջ հետ, պարտադիր չէ օգտվել հատուկ գդալներից կամ խուսափել հեռախոսազանգերից, բայց, երբ դուք պաշտոնական հանդիպման եք, ապա պետք է ուշադրություն դարձնեք ցանկացած մանրուքի: Ամենից կարևորը վարվեցողության կանոնները չշփոթելն է:

Boomnews.am-ը Ձեզ է ներկայացնում այդ կանոններից ամենակարևորները․

 Դրսում կամ հասարակական վայրում շատ բարձր ծիծաղելը, թեժ քննարկումները, ուրիշներին ուշադիր զննելը վիրավորական է:

Չի կարելի ծափ տալ ձեռքերը դիմացինի դեմքի մոտ պահած։ Արեք դա ձեռքերը կրծքավանդակի մակարդակին պահած, թեթևակի դեպի ձախ թեքված:

Կինը ավտոմեքենա նստելիս նախ պետք է նստի նստարանին և ապա նոր ներս տեղափոխի ոտքերը. այսպիսով դուք կխուսափեք ձեր ներքնազգեստը ցուցադրելուց, եթե շրջազգեստ եք կրում և բացի այդ՝ չեք խփվի մեքենային գլխով:

Նախաճաշելիս հացին կարագ քսելիս ընդհանուր ամանից մի փոքր կարագ կտրեք, դրեք ձեր ամանում և այնտեղից նոր քսեք ձեր հացին, այդպես հիգիենիկ է, և ընդհանուր կարագի վրա ձեր հացի փշրանքները չեն մնա:

Մատով ցույց տալ չի կարելի, ցույց տալիս արեք դա ձեռքի ափով:

Եթե հազում կամ փռշտում եք, բերանը փակեք ձախ ձեռքով, քանի որ աջը սոցիալական ձեռք է, որով դուք ձեռք եք սեղմում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել