Tert.am-ը գրում է.
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը դեմ է քվեարկելու «Ելք» խմբակցության կողմից Ազգային ժողովին ներկայացրած Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու մասին նախագծին: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Խաղ ու պար չի՝ էսօր մտնել վաղը դուրս գալ... Հայաստանը լուրջ քայլ է կատարել, ԵԱՏՄ-ն ապահովել է մեզ համար կայուն, խաղաղ զարգանալու հնարավորություն ու միջավայր: Մենք ուրիշ այլընտրանք՝ մեր անվտանգության հետ կապված հարցերն ապահովելու համար, դժբախտաբար, չունենք»,- ասաց Ա. Ռուստամյանը:
Ըստ պատգամավորի՝ Հայաստանը հաջողել է «և՛-և՛» քաղաքականության մեջ՝ լինելով ԵԱՏՄ անդամ հնարավորություն ունի Եվրամիության հետ համապարփակ համագործակցության:
«Անգամ Եվրամիությունն է հասկացել, որ այդպիսի պահանջներ դնելը հանգեցրել է շատ լուրջ պրոբլեմների, անգամ Եվրամիության հեղինակության խնդիրն է առաջացրել: Մենք տեսանք, թե իրենց քաղաքականությունը Ուկրաինայում ու և այլ տեղերում ինչի հանգեցրեց: Հիմա, երբ Եվրամիությունը վերանայել է իր մոտեցումը, մենք պետք է դրանից օգտվենք: Այն, ինչ չենք կարողանում լուծել Եվրամիության հետ կապված, պետք է լուծենք ԵԱՏՄ-ում, իսկ այն, ինչ չենք կարողանում լուծել ԵԱՏՄ-ում, պիտի լուծենք՝ ԵՄ-ում»,- ասաց ՀՅԴ-ական պատգամավորը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։



