Քանի կար Սովետը, սոցիալիզմի տարածման ահից Արևմուտքը հսկայական միջոցներ էր տրամադրում սոցիալական վիճակի բարելավման համար: Այսօր չկա այդ վտանգը, և Արևմուտքի իրական տերերն այլևս դժվարությամբ են միջոցներ տրամադրում նման բաների համար: Եթե այն ժամանակ այդ պայքարը միավորում էր Արևմուտքի այն ժամանակվա տերերին և իմաստ հաղորդում նրանց գործունեությանը, ապա այսօր Արևմուտքը դանդաղ, բայց հաստատուն շարժվում է դեպի ինքնաոչնչացում: Նույնիսկ հակառուսական և հակաչինական հզոր պրոպագանդան այլևս անզոր է կասեցնելու ակնհայտ անկումը: Քրդական պետության ստեղծման գաղափարը, որն իսկապես չափազանց վտանգավոր ձեռնարկ է, այդ անկումը երկարաձգելու հերթական փորձերից մեկն է: Մեր երկրի ղեկավարությունը պետք է հասկանա, որ բյուջեն պատկանում է ժողովրդին, և պետությունը պարտավոր է այդ փողերով գնել նորագույն զենքեր․․․ և արագ ռազմականացնել ամբողջ տնտեսությունը,ինչպես դա անում են վտանգը գիտակցող մեր գրեթե բոլոր հարևանները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: