Tert.am-ը գրում է․

«Իրմա» կործանարար փոթորիկն այս գիշեր անցել է Հավանայի մոտակայքով՝ 60-120 կմ արագությամբ մոլեգնող և հորդառատ անձրևներով ուղեկցվող քամիներ բերելով Կուբայի մայրաքաղաք:

Ինչպես փոխանցում է INTERFAX.RU-ն՝ վկայակոչելով տեղի ռադիոկայանը, կղզու հյուսիսարևմտյան ափի ողջ երկայնքով ծովի փոթորկային ալիքներ և ջրհեղեղի նշաններ են նկատվում: Ալիքների բարձրությունը որոշ հատվածներում հասնում է 6-9 մետրի: Արգելափակված է տրանսպորտային երթևեկությունը Հավանայի ափամերձ հանգստավայրում:

«Կասաբլանկա» օդերևութաբանական կայանի տվյալներով՝ փոթորկի կենտրոնը շարժվում է 9 կմ/ժամ արագությամբ: Քամու ուժգնությունը փոթորկի կենտրոնական մասում երբեմն հասնում է 195 կմ/ժամի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել