«Ռեինկարնացիան» նոր երգ է ներկայացրել իր երկրպագուներին: Խումբը «Բաց նամակում» կոչ է անում միտքը մաքուր պահել, իրար հարգել… Ներկայացնում ենք նրանց նոր երգն ու դրա ամբողջական տեքստը:

Պետք չեն ինձ թանկ փալասներ, որ ինձ հարգեն,
Լավ է սիրտս մտքիս հետ մաքուր պահեմ,
Ընկերներիս ճանաչեմ, երբ մի բանից նեղված եմ,
Լավ է հույսս չկորցնեմ, որ վաղը կապրեմ:
Կգա մի օր աշխարհում, խաղաղ ապրենք,
Անկախ ամեն ինչից իրար հարգենք,
Քիչ բողոքենք, չբամբասենք,
Թե չսիրենք` գոնե անկեղծ ասենք:
Միտքը մաքուր պահենք, իրար հարգենք,
Բոլոր մարդիկ աշխարհում թող խաղաղ ապրեն...
Միտքը մաքուր պահենք, իրար հարգենք,
Բոլոր մարդիկ աշխարհում թող խաղաղ ապրեն...
Ես եսիմ ինչական «իզմ»-երի մեջ չկամ,
Ստերին քաղաքական լավ է չհավատամ:
Ինձ խոստումներ չտաք, վատամարդ չդառնաք,
Լավ է ուր մենք գնանք, անկեղծ մաքուր մնանք:
Ժամանակ էլ չկա, փողերիդ տեղ չկա,
Մարդ մնալ էս աշխարհում, արդեն էլ ձև չկա:
Իրական արժեքներ գտնելը հեշտ բան չէ
Ու մաքուր մարդ մնալը ամեն մեկի խելքի բան չէ...



