Հիսուսի մոտ բերեցին խուլ ու համր մի մարդու՝ խնդրելով, որ իր ձեռքը դնի նրա վրա։ Հիսուսն ամբոխից հեռու՝ մի կողմ տարավ նրան, մատները դրեց նրա ականջների մեջ, հետո թքեց և դիպավ նրա լեզվին։ Ապա երկինք նայեց, հառաչեց և ասաց.
-Եփփաթա՛, որ նշանակում է՝ «Բացվի՛ր»։
Նույն պահին բացվեցին նրա ականջները. լեզուն էլ բացվելով՝ նա սկսեց կանոնավոր կերպով խոսել։ Հետո Հիսուսը պատվիրեց ժողովրդին, որ ոչ ոքի չասեն։ Սակայն ինչքան էլ նա պատվիրում էր, որ չտարածեն, նրանք առավել ևս պատմում էին այս մասին։ Մարդիկ ծայրաստիճան զարմանում էին և ասում.
-Այս մարդն ամեն ինչ լավ է անում, նույնիսկ խուլերին լսել է տալիս և համրերին՝ խոսել։
(Մարկոսի ավետարան 7:32-37)

Աստված երբեմն ցավ է պատճառում մեզ՝ ապաշխարության միջոցով փրկության առաջնորդելու նպատակով, որի համար չենք զղջում բնավ։ Մինչդեռ աշխարհի ցավը մահվան է առաջնորդում։
(Պողոս առաքյալի երկրորդ նամակը կորնթացիներին 7:10)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել