Դոնեցկի «Շախտյորի» ամենավառ ու հայտնի երկրպագուներից մեկը` ուկրաինացի փոփ-աստղ Գայտանան, հնչեցրել է անսպասելի, բայց հաճելի որոշման մասին: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

«Շախտյորի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ևս երկու գոլ խփելու դեպքում կարող է պատմության մեջ մտնել որպես ֆուտբոլիստ, որն ամենից շատ քանակությամբ գոլեր է խփել մեկ մրցաշրջանի ընթացքում։

Երգչուհի Գայտանան, ով «Շախտյոր՝ Չեմպիոն»  հիմներգի հեղինակն է, որոշել է սատարել Հենրիխին։ Եթե Մխիթարյանն ընթացիկ առաջնության արդյունքներով խփի 25 գոլ, Գայտանան «Շախտյորի» հիմնը կերգի հայերենով:

«Ես երկրպագում եմ «Շախտյորին»՝ Ուկրաինայի առաջնության լավագույն թիմին և հատկապես՝ Հենրիխին,-նշել է փոփ-աստղը։ - Կարծում եմ՝ «Շախտյորի» հիմնը շատ գեղեցիկ կհնչի հայերենով»։

Գայտանան համոզված է, որ իր այդ խոստումը կօգնի Հենրիխին, նա էլ փոխադարձաբար իրեն`  երգը հայերեն թարգմանելու հարցում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել