1993 թվականի այս օրը` ուղիղ 20 տարի առաջ, Կապանի տարածաշրջանի Սրաշեն գյուղը ենթարկվեց աննախադեպ հարձակման, դրան հաջորդեց Արգարակ, Եղվարդ, Ներքին Հանդ, Ծավ ու այլ գյուղերի հարձակումը: Դառնամ Սրաշենի հարձակմանը` գյուղ մտավ շուրջ 200 հրոսակ: Թեև անգամ տարիներ հետո իրավունք չունեմ խոսելու այն օրերի մարտական գործողությունների մասին, բայց մի բանում ավելի քան համոզված եմ` Կապանը պետք է կապանցու ցուցաբերած աննախադեպ հայրենասիրության, նվիրումի և անմնացորդ հայրենիքին ծառայելու անդավաճան սկզբունքայնության համար արժանանա հերոս քաղաքի կոչման: Գուցե սա խորհրդային սովորույթ է` Հայրենական պատերազմից մնացած, բայց կապանցուն այսպես թե այնպես պետությունը երախտագիտություն չի հայտնել, դա էլ հո գույքի ու բնակարանների հատուցում չէ՞, որոնք քանդվեցին պատերազմի ընթացքում, որ կապվի միջոցներ պակասի հետ (որ ի դեպ մինչ օրս չի արվել), դա ընդամենը մարդկանց գնահատելու քայլ կլինի, որով, հավատացեք, շատ չարվածները անգամ կներվեն...
Հ.Գ. Կապանի դեպքում տեղական հայրենասիրություն չհամարեք, ես քաջարանցի եմ, Կապանը պատմության ողջ ընթացքում հայոց տան սյունն է եղել, կապանցին մեկ անգամ գնահատանքի պե՞տք է արժանանա, թե՞ ոչ: Ի վերջո 1992-1994թթ. Կապանը ինքը սահման էր ու ոչ միայն հետ չնահանջեց, այլև դարձավ հարձակման պլացդարմ: Այն ՀՀ միակ քաղաքն է եղել, որ իր ուսերին կրեց պատերազմի ողջ արհավիրքը` ընդհուպ մինչև ավիացոն հարձակում, բայց ՉՆԱՀԱՆԱՋԵՑ...որ էլի ինչպես պատմության ողջ ընթացքում բարձր պահի սյունյաց տան պատիվը...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/sasun.manukyan.7/posts/509317609132910
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել