Newmag.am-ը գրում է.

Դիպլոմային աշխատանքը յուրաքանչյուր ուսանողի ստացած բարձրագույն կրթության յուրահատուկ ամփոփումն է, վկայությունն այն բանի, որ նա համալսարանում զուր ժամանակ չի վատնել:

ԹԵՄԱՅԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

Գերազանց դիպլոմային աշխատանքի առաջին նախապայմանն այն է, որ հետազոտվող թեման հետաքրքիր լինի ուսանողին: Հենց դրա համար էլ հարկավոր է այդ մասին նախապես մտածել: Դեռ 3-րդ կուրսում՝ կուրսային աշխատանք գրելու ժամանակ, արժե ընտրել այնպիսի թեմա, որը հետագայում հիմք կծառայի դիպլոմայինի համար: Այդպես դուք ոչ միայն կկողմնորոշվեք առարկայի ու ղեկավարի ընտրության հարցում, այլև կունենաք բավականաչափ մշակված նյութ:

ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

Ենթադրվում է, որ դիպլոմային գրելու ընթացքում դուք այդ թեմայի իսկական մասնագետ պետք է դառնաք, բայց դա ձեր ղեկավարին, ինչպես նաև հանձնաժողովին ապացուցել կարող եք միայն՝ ներկայացնելով հավաստի ու հագեցած գրականության ցանկ:

Ընդամենը մի քանի գիրք նշելով օգտագործված գրականության ցանկում՝ դուք ձեր աշխատանքը դատապարտում եք ցածր գնահատականի: Դա իսկապես տարօրինակ կարող է թվալ այն դեպքերում, երբ թեման գրեթե ուսումնասիրված չէ, և աղբյուրները քիչ են, բայց իրավիճակը դրանից հանձնաժողովի համար առանաձնապես չի փոխվում:

Գրականության ցանկում աղբյուրներ ներառելիս հաշվի առեք, որ դրանք կարող են լինել նաև դեսերտացիաներ, գիտական հոդվածներ, մենագրություններ և այլն:

Թեև մի քանի տարի առաջ դասախոսները բավական թերահավատորեն էին վերաբերվում էլեկտրոնային աղբյուրների վրա հղումներն, բայց եթե դրանք հավաստի են և բովանդակային առումով չեն զիջում տպագիր նյութերին, ապա միանշանակ արժե դրանցից օգտվել: Բացի այդ, այդպես նաև գումար կխնայեք գրականություն ձեռք բերելիս:

ՁԵՎԱՉԱՓ

Մյուս տարօրինակ, բայց անվիճելի փաստն այն է, որ ցածր գնահատականի պատճառներից մեկն էլ տեքստային ու տեխնիկական շեղումներն են պահանջվող ձևաչափից՝ տառաչափ, տառատեսակ, տողերի միջև հեռավորություն և այլն: Այս «անարդարությունից» խուսափելու համար, դեռ դիպլոմային աշխատանք գրել չսկսած, ճշտեք այդ ամենը ֆակուլտետի դեկանատից կամ ամբիոնից և Word փաստաթուղթը բացելուն պես ընտրեք համապատասխան ձևաչափը: Դեկանատում ձեզ կտրամադրեն նաև դիպլոմայինի կազմի ձևանմուշը:

Դիպլոմային աշխատանքի հանդեպ շատ ավելի խիստ են վարվում, քան կուրսայինների և այլ գրավոր աշխատանքների: Ակնկալվում է, որ դիպլոմային աշխատանքի էջերի քանակը պետք է լինի մոտ 100 էջ, իսկ օգտագործված գրականության ցանկը՝ մոտ 50:

Դիպլոմայինի տեքստում մեջբերումներ անելիս անպայման ուշադրություն դարձրեք տողատակի նշումների առկայությանը, առաջաբանին ու վերջաբանին: Գրականության ցանկը կազմելիս դասավորեք դրանք կա՛մ այբբենական հաջորդականությամբ, կա՛մ ըստ հրատարակման տարեթվի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել