Pastinfo.am-ը գրում է.

Վահան Շիրխանյանի և մյուսների վերաբերյալ գործով մեղադրյալի կարգավիճակում հարցաքննված անձանց ցուցմունքներում գերակշռում էր ոչ թե հանցավոր համագործակցության, այլ Քեսաբի թեման:

Այսպես, Մարատ Թադևոսյանն, ով դատարանում հրաժարվեց ցուցմունքներ տալ ու անգամ իր պաշտպանի հարցերին պատասխանել, նախաքննական ցուցմունքում նշել էր, որ ամբաստանյալ Արթուր Վարդանյանի հիմնադրած «Հայոց վահան» կազմակերպությանն երդում է տվել Սիրիա մեկնելու նպատակով: Նա հայտնել է նաև, որ որևէ պլանավորված հանցագործության մասին տեղյակ չի եղել և դրանց մասնակցելու խոստում չի տվել:

Այսօրվա դատական նիստին քրեակատարողական հիմնարկներից դատարան էին ներկայացվել գործից առանձնացված գործերով արդեն դատապարտյալներ Անուշավան Ավետիսյանը, Հակոբ Հակոբյանը և Մկրտիչ Հովհաննիսյանը՝ առաջինը դատապարտվել է երեք, իսկ մյուս երկուսը երեքուկես տարվա ազատազրկման:

Անուշավան Ավետիսյանը հրաժարվեց ցուցմունք տալ, սակայն պատասխանեց դատավարության կողմերի հարցերին: Դատապարտյալը հայտնեց, որ իրենք «Հայոց վահան»-ին տաքսի ծառայություն են մատուցել, զենքն այլ անձանցից գնվել ու փոխանցվել է Քեսաբ գնալու համար:

Նախաքննական ցուցմունքներում Ա.Ավետիսյանը հայտնել է, որ 750 դոլար իրենց տրվել է ատրճանակի համար, որը չաշխատող լինելու պատճառով վերադարձվել է` 500 դոլարի հետ միասին, իսկ 250 դոլարի դիմաց էլ հետագայում ինքնաձիգ է ձեռք բերվել, որի համար լրացուցիչ ստացել են 900-950 դոլար: 200 հազար դրամ դատապարտյալը ստացել է նռնակների համար, արկղով վաճառված յուրաքանչյուր փամփուշտի համար՝ 300 դրամ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել