Ռուբեն Հախվերդյանն այսօր ասել է.

«Շատերը, ինչպես եւ ես, Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին կանգնել են Սերժ Սարգսյանին դեմ լինելու պատճառով: Վստահ եմ` եթե մարդիկ Րաֆֆի Հովհաննիսյանից հիասթափվեն, կան ավելի պատրաստված տղաներ, որոնք կարող են առաջնորդել ժողովրդին»:

Անկասկած, անփոխարինելի մարդիկ չկան՝ անկախ ոլորտից ու մասնագիտությունից, բայց այ նյարդային բջիջները ոչ միայն անփոխարինելի են, այլև չեն վերականգնվում, իսկ այն, ինչ անում են ժողովրդի նյարդային բջիջների հետ ընդդիմադիր կամ իբր ընդդիմադիր գործիչները՝ ընտրություններից ընտրություն, կարելի է որակել որպես ազգաբնակչության նյարդային բջիջների գենոցիդ, և թող ինձ ներեն Րաֆֆու համակիրները, բայց նա ևս բացառություն չկազմեց։
Վերադառնալով Հախվերդյանի մտքին՝ ասեմ, որ եթե մի երկու անգամ էլ ժողովուրդը սենց հիասթափվի, ապա կա երկու հավանական այլընտրանք.
- Էլ ոչ մեկին չի հավատա՝ անկախ նրանից, թե ինչքան լավ է պատրաստված այդ ինչ-որ մեկը և ինչքանով է իրականում արժանի վստահության։ Արդյունքում, զանգվածային արտագաղթ ու խորը ֆրուստրացիա՝ մնացողների շրջանակներում։
- Սոցիալական պայթյուն՝ անարխիայի տարրերով ու օրենքներով և ցանկացած տիպի առաջնորդության կատեգորիկ մերժում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել