Սովորության համաձայն՝ մենք միշտ քննադատում ենք սերիալները, դրանց արտադրողներին, սցենարները, բայց չենք ընդունում, որ դրանք դարձել են մեր կյանքի անբաժան մասը և մեր առօրյայի մի հատվածն անցնում է սերիալների հերոսների հետ:
Այսօր Արմենիա ԹՎ-ի «Առաջնորդները» սերիալի վերջին սերիան է: Այս սերիալը կարելի է համարել ռեկորդակիր իր դիտումների թվով: Միայն առաջին սերիան YouTube-ում դիտվել է 1,247,105 անգամ: Եվ սա այն դեպքում, որ սերիալը մինչև համացանցում հայտնվելը ցուցադրվել է ԱՄՆ-ում:
Եվ ոչ միայն առաջինը, մյուս սերիաներն էլ բավականին շատ են նայվել, բոլոր հերոսներն էլ շատ սիրված են և ճանաչված: Սերիալը նույնիսկ թարգմանվել և տեղադրվել է արտասահմանյան սերիալների կայքերից մեկում:
Այնպես որ, եկեք ամեն ինչի միակողմանի չնայենք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/lilit.vanetsyan/posts/355308534891581?notif_t=close_friend_activity¬if_id=1504857401563942
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել