Ադրբեջանական մամուլում տեղեկություններ են հայտնվել, որ քրեակատարողական հիմնարկներում մահացել են դատապարտյալներ Վուղար Ֆիզուլի օղլու Հասանովը (1975թ Vüqar Füzuli oğlu Həsənov), Ջիվանշիր Ջամալ օղլու Ալիևը (1955թ. Divangir Camal oğlu Əliyev) և Իլգար Նասիր օղլու Մամեդովը (1966թ. Nəsir oğlu Məmmədov)։
Նույն աղբյուրների տվյալներով՝ Շիրվանի ոստիկանության բաժնի ձերբակալվածներին պահելու վայրում կախվելու եղանակով ինքնասպանություն է գործել դանակահարության կասկածանքով ձերբակալված Վուղար Մահարամ օղլու Համիդովը (1989 թ. Həmidov Vüqar Məhərrəm oğlu)։
Ադրբեջանի քրեակատարողական ծառայությունը և ներքին գործերի նախարարությունը տվյալ դեպքերի առթիվ դեռևս որևէ տեղեկություն չեն տարածել։
Ինչպես միշտ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/archakh.armenia/posts/1442712445815031
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել