Մենք շշմելու երիտասարդություն ունենք, նրանք մեր դեսպաններն են աշխարհում, նրանք մեր PR մենեջերներն են, մեր երկրի ամենառազմավարական ճյուղերի բրենդինգի պատասխանատուները, որովհետև երիտասարդությունը միշտ այնտեղ է, ուր կա ֆիզիկական-մտավոր առողջություն, ուր կա ստեղծագործելու չօգտագործված տարածք ու խելառ արագություն, խելառ ռիթմ:
Միայն պատկերացրեք` նրանցից յուրաքանչյուրն, իր գրպանից հանելով սմարթֆոնը, միջինում 1000 հոգու կարող է պատմել մեր տուրիստական վայրերի, մեր նորարարական բիզնեսների, մեր ՏՏ ոլորտի պրոդուկտների, էկո-գյուղերի, վերականգնվող էներգետիկայի և այլ բաների մասին:
Միայն թե անհրաժեշտ է նոմինալ մերիտոկրատիան փոխարինել իրականով: Կառավարությունում մի բան այն չէ, եթե նրա միջին տարիքը գերազանցում է 30-ը, եթե այնտեղ չկան երիտասարդներ, չկան անփորձ ռիսկերի դիմելու խելառ ազատության հնարավորություններ:
Եթե որոշել եք Վրաստանի հետ ոտք մեկնել, ապա հիշեք, որ նրանց էկոնոմիկայի սիրունատես նախարար ու ֆանտաստիկ կերպար Վերոնիկա Քոբալիան 29 տարեկան էր, քրեակատարողական վարչության պետը` 26, ռեֆորմների խորհրդի անդամները` 24-25, Ոստիկանության ակադեմիայի պետը՝ 32, վարչապետը` 35, և այսպես շարունակ:
Տվեք երկիրը երիտասարդների կառավարմանը, նրանք հոգնել են պայծառ գալիք լինելուց:
Հակառակ դեպքում ինքնիրացվելու պահանջը միշտ էլ հայրենասիրությունից բարձր է գտնվելու, և երիտասարդները կարիերա են կառուցելու դրսում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել