Քիչ առաջ նայում էի Րաֆֆու ելույթը և ուշադրությունս սևեռվեց հատկապես 0.33 րոպեից հետո նրա արած արտահայտությանը, որ վաղը գնալու է Մոսկվա՝ Պուտինից բերելու «մեր հաղթանակը»: Ախր ինչի՞: Երբ որ մեր նախագահներն ու նախագահի թեկնածուները մտածում են դրսի «դաբռոյի» մասին, նրանք կամավոր դառնում են նրանց ենթական, և լավագույն դեպքում պիտի առաջ տանեն նրանց շահերը: Խաչատուր Աբովյանը մի արտահայտություն է արել. «Օրհնվի էն սհաթը, երբ ռսի ոտը մտավ Հայաստան»: Այդ արտահայտությունն իմ ամենաչսիրածներից մեկն է, սրանով ցույց ենք տալիս մեր թույլ ու անօգնական վիճակը: Ես ասում եմ «ՕՐհնվի էն պահը, երբ ՀԱՅԻ ոտը կմտնի Հայաստան՝ իր սեփական երկիր»: Եվ չգիտեմ՝ երբ, բայց հաստատ մի օր ոտքի կկանգնի մեկը և կասի՝ ես վաղվանից գնում եմ, իմ հայրենիքի մեջ իմ ժողովրդով բերեմ մեր հաղթանակը: Այ նա՝ այդ հպարտ ու անկախ քաղաքացին, կհանի մեզ այդ ճահճից: Ես սպասում եմ նրան, էական չի՝ կլինի նա հանրապետական, բարգավաճ, դաշնակ, ժառանգական, թե օրինաց երկիր,վայ կներեք վերջինը չպիտի գրեի:



