Suren SahakyanՄարդ ինչքա՞ն պետք ա անհեռատես, դիլետանտ, դեգեներատ-մուտանտ լինի, որ 2 ամիս ժողովրդի ամենախոցելի հատվածի զգացմունքների, հույսերի հետ խաղալուց հետո, սաղ քաղաքը ոտքով պտտելուց հետո բերի ոստիկանների դեմ կանգնացնի ու գլխատի: Մարդ ինչքա՞ն ցինիկ պետք ա լինի, որ ամբողջ հանրապետությունում շրջելուց ու համախոհներին հավաստիացնելուց հետո, որ ապրիլի 9-ին իր երդմնակալությունն ա, ժողովրդին երդվել տա: Ինչքա՞ն պետք ա թերզարգացած լինի, որ էդ տարիքում հազարավոր մարդկանց հետ մանկական տուն-տունիկ խաղա: Լավ, հասկացանք, որ ջրբաժան էիր դրել, հասկացանք, որ ամենաանտաղանդ ձևով մարդկանց տանում-բերում էիր մինչև էդ օրը, բայց էդքան ժամանակ ունեիր, ամբողջ 50 օր կար գոնե մի օրվա գործողությունների հստակ պլան մշակելու… Է՞ս էր ձեր մտքի թռիչքը: Շատերն էին ասում, որ եսիմ ում պրոյեկտն ա, որ պայմանավորված ա ՍՍ-ի հետ, բայց հիմա, մեկը՝ ես, կարամ երդվեմ, որ տենց բան ՉԿԱ: ՍՍ-ն նույնիսկ իր թշնամու համար սենց ողորմելի սցենար չէր մշակի, հաստա՛տ: Լավ, մարդ 20-30 հազար հոգի հավաքի գլխին, ասի, որ էսօր որոշիչներից ամենաորոշիչ օր ա, էշ-էշ մի կես ժամ դուրս տա ու ասի՝ ցրվեք, մի քանի ժամից էլի էկե՞ք: Մարդիկ, չնայած էս աննորմալ հայտարարությանը գան ու լսեն «դե հիմա էլ գնացեք 3 օրից կգա՞ք»: Որևէ բանական մարդ կարա՞ բացատրի, թե դրա մեջ ողջամտության գոնե մի հատիկը ո՞րն ա: Ու սույն խղճուկ երևույթի մեջ էս խեղճ ժողովուրդը նախագահ ա տեսել… Ռուսները մի լավ հորդոր ունեն նման դեպքերի համար՝ «Не можешь *рать, не мучай ж**у»: Մի համեստ հորդոր էլ իմ կողմից՝ մոռացեք ընտրություն-մընտրություն, լծվեք ստեղծագործ աշխատանքի, օրինակ՝ կարելի ա գիրք գրել «Ինչպես մարել ժողովրդական շարժումները» կամ «Սեփական ժողովրդին հիասթափեցնելու 10 քայլ»: Ժամանակն ա մոռանալ առաջնորդների մասին ու, քաղաքացիական շարժում ձևավորելով, ինքնե՛րս լուծենք մեր խնդիրները: Թող կուսակցությունները շարունակեն իրար միս ուտել: Աստված մեզ պահապան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել