Life.panorama.am-ը գրում է.

Երգչուհի Ջուսի սկանդալներով լի կյանքը հատկապես վերջին շրջանում հանրության ուշադրության կենտրոնում է: Անակնկալ ամուսնությունից, ապա աղմկահարույց ամուսնալուծությունից հետո երգչուհին հայտարարեց՝ այլեւս չի ամուսնանա, սակայն օրերս իր էջում մի տղամարդու հետ լուսանկար հրապարակելով՝ Ջուսը նոր խոսակցություններ է հրահրել:

 Life.panorama.am-ը կապ հաստատեց երգչուհու հետ, ով շրջանառվող լուրերի վերաբերյալ, թե նոր ընկեր ունի, պատասխանեց.

«Լուսանկարի տղամարդը երիտասարդ երգիչ Կարեն Օհանյանի հայրն է: Նրանց ընտանիքի  հետ արդեն ութ տարի է մտերիմ եմ, շատ եմ հարգում ու սիրում, հետեւաբար միասին լուսանկար ունենալը լիովին նորմալ երեւույթ է եւ անգամ ծիծաղելի է այլ բան մտածելը»,- նշեց երգչուհին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել