Սա ընդամենը ժողովրդախոսակցական շերտում տեղ գտած «տարօրինակ» բառերի ցանկ է
Տա տի իլյալա, տի էլ ինյանա՝ դա այդպես եղել է, այդպես էլ լինելու է: Ղարաբաղյան բարբառի մասին լեզվագիտական ուսումնասիրություն չէ սա, ոչ էլ բարբառագիտական կանոններով կազմված բառացանկ ու բացատրություն: Այստեղ մի փնտրեք բառիմաստի գիտական ճշգրտություն և հնչերանգի ճշգրիտ վերարտադրություն: Սա ընդամենը ժողովրդախոսակցական շերտում տեղ գտած «տարօրինակ» բառերի ցանկ է՝ մասնավոր բացատրություններով և մասնավոր ընկալմամբ:
PanARMENIAN.Net - Թող բարբառագետները շատ չսրտնեղեն, եթե այս ցուցակում տեսնեն սխալ բացատրություններ կամ սխալ տառադարձումներ. մենք պարզապես արձանագրում ենք, թե մեր ժամանակակից երիտասարդներն ինչպես են արտաբերում այս՝ շատերի համար անսովոր բառերն ու դրանց նշանակության մասին ինչ պատկերացում ունեն:
անգլամազ-անխելք
բեթար-վատթար
գիրյավա-պահ, գյընգյըլըխտանա-հանգիստ, գիրթ-հանկարծ
դաբան-կրունկ, դըբըմբասմա-անմիջապես, դանգլա-անխելք, դիլոթը կերած-կատաղած, դըրբըզա-դարպաս
զարափաթ-կատակ, զըռփի-մեծ
ըռըշկետան-գոգնոց, ըլբաստրակ-նապաստակ
թոռնսքյինամ-խելքը թռցրած, թամաքյար-ագահ, թաթարյախնի-շտապ, թափշուր անել-ապսպրել, թադարիքյ-պատրաստություն
ժաղա-ժպիտ, ժըմաժենք-իրիկնամուտ
լեթված-լկստված
խըզյատակ-վիզ, խըբըրբիզան-լուր տանող-բերող
ծծեյն-ճկույթ, ծուլուլ-լոզեր
կածյ-կածյ-տաք, կա-վերցրու, կռզնոտ-խուճուճ, կըռեքյ-ատամ, կիշիկիրյող-շատ տգեղ, կուճիր-փոքր, կյեռտնուկ-գորտ, կընդըկաթյուկ-մեկումեջ, կըզնըված-ջղայնացած
հանգը-հունգը-ուր որ է, հոքյութմաթ-պետություն/ իշխանություն, հըթըյաթ-էկոնոմիա, հըղե-ճանապարհ, հուրըմյարագյ-սիրուն, հըլըղորել-մերսել
ղարաչի-կռվարար, ղըրաղդան-կողքից, ղաշյանգ-գեղեցիկ, ղրփել-ուժեղ քորել, ղեյն-եղունգ, ղաթումը-մեկ-մեկ, ղափաղ-կափարիչ, ղըրաղդան-կողմնակի, ղորթ-ճիշտ
ճիլըճելլի-արագ-արագ, ճլորած-թառամած, ճինջիմինջեղնը-ճանճեր, ճըռճոռ-փորոտիք, ճընգըլճոտեր-փոքր երեխաներ
մուկլիմանդիլ-սարդոստայն, միկա-քիչ, մինհուվուրան-շուտով, մըշտըլըղ-մաղարիչ, մահըրմա-սրբիչ, մըղափուն-ափսոս, մըղակ-դուռ, մաղբուն անել- փչացնել
յերիշ-տեմպ
շուլուղչի-կատակասեր, շըմբալութ-շագանակ, շիլիփիթավա-թափթփված
չոլ-փողոց, օգտագործվում է նաև որպես զուգարան, չըմփալախ-ապտակ, չըդըլհադի-ոտաբոբիկ, չախմուր-կապուտաչյա
Ամբողջական հոդվածն այստեղ