Մոտ 15 րոպե Կենտրոնական ավտոկայանում էի ու հասցրեցի 5 զբոսաշրջիկի օգնել: Հարցերը շատ տարբեր էին` exchange-ի տեղից մինչև կենտրոն հասնելու հարմար տարբերակ: Կայարանում չկա տարրական Tourist info centre (մյուս ենթակառուցվածքների վիճակի մասին կլռեմ), որտեղ անգլերենի ու ռուսերենի տիրապետող աշխատակիցը անհրաժեշտ տեղեկատվություն կտրամադրի։ Որոշ զբոսաշրջիկներ Հայաստանի մասին առաջին տպավորությունը կազմում են հենց ավտոկայանում, որը իր վիճակով ու հարմարություններով կարող է մրցակցել Կենտրոնական Ասիայի ավտոկայանների հետ։ Նման պատկերով մեր երկրի հետ իր ծանոթությունը սկսող տուրիստը հազիվ թե կցանկանա հետո նորից այցելել։ 
Առանց համապատասխան ենթակառուցվածքների տուրիզմի մասին խոսելն էնքան անլուրջ է, որքան Հայրիկյանին անկախության սիմվոլ համարելը։ Լուրջ քայլեր են անհրաժեշտ։ 
#ՀայաստաննԸնդդեմՏուրիզմի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել