«Րաֆֆի  Հովհաննիսյանը  քաղաքական  ինքնասպանություն  կատարեց  մեր  աչքի  առաջ»«Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքական ինքնասպանություն կատարեց մեր աչքի առաջ, և ես ողբում եմ դրա համար, նման բարձիթողի ելք չէի պատկերացնում: Մենք վաղուց առաջարկել ենք Րաֆֆուն այլընտրանքային իշխանություն, այլընտրանքային ընտրություններ, այլընտրանքային համակարգ: Համակարգի դեմ պետք է պայքարել համակարգով, մենք առաջարկեցինք նրան այդ ճանապարհը, նա չցանկացավ և որոշեց միայնակ գնալ իր ուզած ճանապարհով: Շարժումն, իհարկե, կշարունակվի, բայց առանց Րաֆֆու»:

Դիտարկմանը` դուք ասացիք Րաֆֆին գահընկեց կլինի, ու՞մ է անցնելու շարժման առաջնորդի ղեկը, Տիգրան Խզմալյանն արձագանքեց. «Ժողովուրդը կգտնի, մի անհանգստացեք»:

Ի դեպ, «Սարդարապատ» շարժման անդամը, չնայած նկատվող անկազմակերպվածությանը, բացառեց Մարտի 1-ի կրկնությունը. «Հույս ունեմ՝ բախումներից հետ եմ պահել երիտասարդներին, և մենք կհասնենք դրան, որ անարյուն հաղթանակ արձանագրենք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել