Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը այսօր Պռոշյան-Դեմիրճյան հատվածում ակտիվիստներից մեկի հարցադրմանը, թե ինչպե՞ս են վարվելու սադրիչ ոստիկանների հետ, ովքեր քաղաքացիական հագուստով սադրանքներ են անում, հայտարարեց, թե ոստիկանները սադրիչներ չեն ու «սադրիչներին ման եկեք ձեր մեջ»:

«Մի երկու օր առաջ պատգամավորները, նույն Արմենը Մարտիրոսյանը, եկան ինձ մոտ, նստեցինք, խոսեցինք, մենք իրենց բացատրեցինք, որ այդ օրը ոչ թե փակ է նրա համար, որ երթ եք անելու, այլ միջոցառում է: Քանի որ կազմակերպիչը իրենք են, իրենց զգուշացվել է, ու իրենք էլ շատ լավ գիտեին, որ այստեղ այսօր գալ չի կարելի»,- հայտարարեց Նազարյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել