keyboard_arrow_up
Բլոգոլորտ
մամուլ

Ծիգռովկից մինչև վարդագույն փոմփոլիկներով լիֆչիկ ու պորտապարի երաժշտություն․ Ժաննա Բուտուլյանի էվոլյուցիան

visibility 40118 commentմեկնաբանել

Երբ ամիսներ առաջ Ժաննա Բուտուլյանին քննադատեցին «ծիգռովկա» շորերի գեղական նորաձևության հետևորդ լինելու մեջ, նա իրեն տվեց տարբեր դավադրության տեսությունների գիրկը, սակայն առաջընթաց գրանցվեց․ էլ Մաուգլիի հարսի դրես կոդով չէր երևում ահագին ժամանակ։ Թվում էր, թե Ժաննան հետևություններ է արել ու էլ իզուր տեղը իրեն քննադատությունների թիրախ չի դարձնում։ Բայց արի ու տես, որ չարաչար սխալվում էինք։ Օրերս պատահական աչքովս ընկավ Ժաննայի ինստագրամյան էջը, որտեղ նա, ի թիվս այլ բաների, գովազդային հոլովակներ էլ է դնում, ու այդպիսի հոլովակներից մեկը կարող է հիմք դառնալ առաջին ֆեյշն-սարսափ ֆիլմի համար։ Ուրեմն՝ հերիք չի՝ ինչ-որ վարդագույն լիֆչիկ, թե լիֆչիկի կափարիչ ա գովազդում, որի տեսքից տպավորություն է ստեղծվել, որ ինչ-որ մերձավորարևելյան հասարակաց տան լյուստրա են ռասկուլաչիտ արել և դրա գունավոր հուլունքներից աշխատակիցների համար շոր-մոր են կարել, դեռ մի բան էլ այդ ուլտրա-լիֆչիկը գովազդում է նույն հասարակաց տան սաունդ թրեքերի ցանկում հայտնվելու բոլոր շանսերն ունեցող արաբական ինչ-որ պորտապարային երգի ներքո։ Լավ էլի, Ժաննա ջան, մի՛ արա տենց բաներ։ Սիրուն աղջիկ ես։ Հասկանում ենք, որ անվճար չես անում, բայց ի վերջո, կարելի է, չէ՞, որոշ ֆիլտրներ դնել։ Տեղով մեռան քննադատելով ոճդ, հիմա էլ սա․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել  

Տես նաև՝