Լավագույն դպրոցը թաղի դպրոցն է, եթե ձեր երեխային տանում եք այսպես ասած էլիտար դպրոց, որտեղ դասարաններում աշակերտների թիվը նորմայից շատ է, ապա հաշվեք, որ առաջին վատությունն արեցիք ձեր երեխային, նա լավ սովորել դժվար թե կարողանա։ Ու որտեղից մեր հասարակության մեջ այսքան ձևի հետևից վազող, գնացեք հեռավոր գյուղերի դպրոցներ ու տեսեք, թե քանի անգամ ավել բան գիտեն այնտեղ երեխաները, քան էլիտար դպրոցներ կոչվածների երեխեքը։ Ու ընդհանրապես՝ ժամանակն է, որ աշակերտների բաշխման կարգ սահմանվի, դպրոցներ կան, որ երեք հերթով են աշխատում, կան նաև այնպիսիք, որ էլ չկան։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: