ՀՊՃՀ-ի բակում տեղի ունեցած բախումների հետեւանքով մի երիտասարդ է մահացելՔիչ առաջ ՀՊՃՀ-ի բակում տեղի է ունեցել ծեծկռտուք, որը տևել է մի քանի ժամ:
Դրա հետևանքով դանակի հարվածներից մահացել է 18-ամյա երիտասարդ, ում անունը, չճտված տեղեկություններով, Տիգրան Հայրապետյան է։ Կռվի մասնակիցները ոստիկանության աշխատակիցներին ասել են, որ տանեն հիվանդանոց, վերջիններս հրաժարվել են` ասելով, թե շտապ օգնությունը թող տանի:

Ոստիկանությունից HayNews.am-ին նշված դեպքի առիթով հաղորդեցին, որ ժամը 15.45-ին ոստիկանության թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել, որ Տերյան փողոցից իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ, որը հիվանդանոցի ճանապարհին մահացել է: 

Այս պահին հանգամանքները ճշտվում են:
Նյութի աղբյուրը` այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել