«Կրթությունն այն է, ինչ մնում է, երբ մոռանում ես այն ամենն, ինչ սովորեցրել են դպրոցում: 30 տարի անց դուք անպայման մոռանալու եք այն, ինչ սովորում էիք դպրոցում, և մնալու է այն, ինչ դուք սովորել եք ԻՆՔՆՈւՐՈւՅՆ»:
Ա.Էյնշտեյն

Կրթությունը պրոցես է, համակարգ է, սոցիալական ինստիտուտ է և այլն: Քանի որ հանրության մեծ մասը կյանքի ողջ ընթացքում այսպես թե այնպես առնչվում է կրթական համակարգի հետ /ինքն է սովորում, հետո երեխաները, հետո՝ թողները/, ապա հասկանալի է մարդկանց ուշադրությունը կրթական համակարգի նկատմամբ և դժգոհությունը:
Պրոբլեմները, որոնք կան կրթության համակարգում, կարելի է բաժանել երկու մասի՝ սեփական և ձեռքբերովի: Օրինակ, կրթության և գիտելիքի սխալ արժևորումը ձեռքբերովի է, քանի որ մտնում է համակարգ դրսից /ընտանիքից, փողոցից/, իսկ մանկավարժության կամ ծրագրերի բովանդակության հետ կապված պրոբլեմները՝ արդեն սեփական:
Ինձ համար ակնհայտ է, որ կրթության պրոբլեմները հնարավոր չէ լուծել, եթե զուգահեռաբար չեն լուծվում գիտության ֆինանսավորման և տնտեսության ինչ-որ ճյուղերի զարգացման հարցերը: Չի կարող ամբողջ երկիրը թաղված լինել կոռուպցիայի, ինտելեկտուալ դեգրադացիայի և արժեքային ճգնաժամի մեջ, իսկ կրթական համակարգը, կամ որևէ առանձին համակարգ, աշխատի առանց այդ ամենից ազդվելու կամ այնպես, կարծես այդ ամենը նույն երկրում չէ: ՉԻ ԼԻՆՈւՄ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել