Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկի հատվածում քիչ առաջ թեթև ընդհարում տեղի ունեցավ ոստիկանության աշխատակիցների և ակցիայի մասնակիցների միջև:
Ակցիային մասնակցող երիտասարդները, չենթարկելով պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ Ազատություն հրապարակ տեղափոխվելու կոչին, փորձում են երթով բարձրանալ Բաղրամյան 26:
Ակցիայի մասնակիցներին միացան նաև Անդրիաս Ղուկասյանի կողմնակիցներն ու Թեղուտի վերնաշապիկներով երիտասարդներ, ովքեր փորձում են սադրանք հրահրել՝ ոստիկանների հասցեին հնչեցնելով հայհոյախառն արտահայտություններ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



