Մարիա Շարապովան վաղուց է զբաղեցրել ամենագեղեցիկ սպորտսմենուհի կամ սպորտսմեն-չեմպիոն վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականները, հիմա արդեն նրան պաշտոնապես ճանաչել են նաև բարձր եկամուտ ունեցող լավագույններից մեկը:

26-ամյա Շարապովան այս սպորտաձևի բոլոր ժամանակների ամենահարուստ թենիսիստուհիների ցուցակում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը: Նրա եկամուտները կազմում են 25,1 միլիոն դոլար: Մինչ օրս ավելի շատ վաստակել են միայն Սերենա և Վենուս Ուիլյամս քույրերը` Մարիայի հավերժ մրցակիցները (43,2 և 28,6):
Ռուս թենիսիստուհին գիտի ինչպես ծախսել վաստակած գումարը. նա ունի իր սեփական ֆոնդը և բարեգործություններ է անում, ինչպես նաև հանդիսանում է ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան:




Նյութի աղբյուր՝ http://www.armstar.am/am/numbers/?n=1136
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել


