20 տարեկան հասակում նա ընդունվում  է Դրամատիկ արվեստի ազգային բարձրագույն կոնսերվատորիա, որն ավարտելուց հետո աշխատում է թատրոնում: 1957 թ.-ին Բելմոնդոն  խաղում է «Ոտքով, ձիով և ավտոմեքենայով» ֆիլմում, սակայն ցուցադրությունից առաջ նրա մասնակցությամբ կադրերը հանվում են: Մի քանի ֆիլմերում նկարահանվելուց հետո 26-ամյա դերասանին համաշխարհային ճանաչում է բերում «Վերջին շնչով» կինոնկարը:

Նա շատ հանգիստ խաղում էր հերոս-սիրեկանի դերեր. այդպիսին էր նա նաև կյանքում: Բելմոնդոն անտարբեր չի թողել այնպիսի համաշխարհային դերասանուհիների, ինչպիսիք են Սոֆի Լորենը, Ջինա Լոլոբրիջիտան, Կատրին Դնյովը և այլք:

Չնայած այսօր լրանում է հռչակավոր դերասանի 80 տարին, սակայն նա մինչ օրս խաղում է թատրոնում, իսկ ահա ֆիլմերում նկարահանվելու առաջարկները գնալով պակասում են: Նրա մասնակցությամբ նշանակալից վերջին ֆիլմը` «Մարդը և նրա շունը», էկրան է բարձրացել 2008 թ.-ին, դրա սցենարը գրված է եղել հատուկ դերասանի համար:

 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել